Իրավական11:01, 29 Նոյեմբեր 2018
Թուրքական դատարանը արդարացրել է «İyi» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին

Թուրքիայի ընդդիմադիր «İyi» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների դեմ քրգործ է հարուցվել՝ մեջլիսի նախկին նախագահ (2015-2018թթ․) Իսմաիլ Քահրամանին գրավոր վիրավորանք հասցնելու մեղադրանքով։
Անկարայի 34-րդ առաջին ատյանի քրեական դատարանում անցկացված դատական նիստին մասնակցել են Աքշեների և Քահրամանի փաստաբանները։ Քահրամանի փաստաբան Սամեթ Ջան Օլգաչը պահանջել է ընդդիմադիր կուսակցապետի համար պատիժ սահմանել։
Աքշեների փաստաբան Մերալ Ալեմդարը իր հերթին պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին։
Անկարայի դատարանը հանգել է այն եզրակացության, որ Աքշեները վիրավորելու դիտավորություն չի ուենցել, ուստի արդարացրել է նրան։
Նշենք, որ ավելի վաղ Իսմաիլ Քահրամանը Մերալ Աքշեներին «Մերալ Քըլըչդարօղլու» էր անվանել, ինչից վիրավորված Աքշեները սոցիալական ցանցում Քահրամանին ուղղված մի գրառում էր հրապարակել։
Նա հիշեցրել էր բոլորին հայտնի այն փաստը, որ կնոջ ազգանունը փոխվում է միայն ամուսնության դեպքում և ընդգծել, որ արդեն թոռներ ունեցող կնոջ մասին նման վիրավորական հայտարարությունը հարիր չէ ոչ Քահրամանի տարիքին, ոչ նրա կրոնին, ոչ քաղաքական կերպարին։
Քահրամանի համեմատությունը «ստոր և անպատիվ» որակած Աքշեները նաև նշել էր, որ նման հայտարարությունը վկայում է, որ իսլամը Քահրամանի համար պարզապես շապիկ է, անգամ համազգեստ․ «Մի՞թե որևէ սրբություն չի մնացել Ձեզ համար, որտե՞ղ, ե՞րբ և հանուն ինչի՞ եք թողել Ձեր բոլոր սրբությունները», - եզրափակել էր իր գրառումն Աքշեները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |