Միջազգային07:55, 29 Նոյեմբեր 2018
ԵՄ-ի երկրների հետ ազատ վիզային ռեժիմ ունենալու համար Թուրքիային պակասում է 6 կետ

Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսն անդրադարձել է Թուրքիա - ԵՄ վիզաների ազատականացման հարցին:
Թուրքիան արդեն շատ մոտ է վիզաների ազատականացման համար անհրաժեշտ 72 չափանիշի բավարարմանը։
«Թուրք պաշտոնյաները վճռական են տրամադրված այդ չափանիշներին հնարավորինս շուտ համապատասխանելու հարցում», - նշել է Ավրամոպոլուսը՝ հավելելով, որ Թուրքիան ձախողված հեղաշրջման փորձից և մի շարք ահաբեկչական գործողություններից հետո լուրջ ճնշման տակ է հայտնվել։
Օրեր առաջ տեղի ունեցած ԵՄ - Թուրքիա բարձր մակարդակի երկխոսության համաժողովում ելույթ ունեցած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շեշտել էր, որ վերոնշյալ 72 չափանիշից այս պահին թերի են մնացել միայն 6-ը։
Եվրամիության պաշտոնյաները վիզային ռեժիմի ազատականացման համար Անկարայից նախ պահանջում են մեղմացնել «ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը։
Փետրվարին Բուլղարիայում կայացած ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերը հայտարարել էր, որ եթե Թուրքիան վերոնշյալ օրենքը փոփոխի՝ համապատասխանեցնելով ԵՄ-ի չափանիշներին, ապա վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց կգրանցվի։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն էլ Սոֆիայում մի ելույթի ժամանակ նշել էր, որ Թուրքիան ԵՄ-ի համար կարևոր հարևան է, սակայն այդ երկրում օրենքի գերակայության հարցը դեռևս ոչ բավարար վիճակում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |