Իրավական13:48, 30 Նոյեմբեր 2018
Ի հեճուկս ՄԻԵԴ-ի պահանջին՝ թուրքական դատարանը Դեմիրթաշի կալանքը չվերացրեց

Թուրքիայի դատարանը մերժել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ/HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը վերացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջը:
Դեմիթաշի փաստաբանները, հիմնվելով ՄԻԵԴ-ի պահանջի վրա,դիմում էին ուղարկել դատարան, որով պահանջվում էր վերացնել Դեմիրթաշի կալանքը։ Սակայն դատարանը մերժել է պահանջը` պնդելով որ «ՄԻԵԴ-ի որոշումը դեռևս չի հստակեցվել»:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը վիճարկել է Դեմիրթաշի ձերբակալության իրավաչափությունը և պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում կալանքից ազատել նրան:
ՄԻԵԴ-ի պարզաբանմամբ` խախտվել են կալանավորի «ազատության և անվտանգության իրավունքը», «ողջամիտ ժամանակահատվածում դատապարտման կամ էլ ըստ դատապարտման ընթացակարգի ազատ արձակման իրավունքը», ինչպես նաև «ազատ ընտրության իրավունքը»:
Ըստ եվրադատարանի վճռի` Թուրքիան պիտի վճարի 10.000 եվրո որպես բարոյական փոխհատուցում և 15.000 եվրո` դատական ծախսերի համար:
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը շուրջ երկու տարի անազատության մեջ է: Դեմիրթաշը, կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և խորհրդարանի 9 ԺԴԿ պատգամավոր ձերբակալվել են «հանցախումբ ստեղծելու», «ահաբեկչական խմբավորմանը հարելու», « ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |