Իրավական11:07, 30 Նոյեմբեր 2018
Հերթական դատավճիռը Քըլըչդարօղլուի դեմ. նա Էրդողանին ավելի քան 1 մլն լիրայի փոխհատուցում կվճարի

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական անգամ մեղավոր է ճանաչվել թուրքական դատարանի կողմից։
Ընդդիմադիր գործիչն արդեն հինգերորդ անգամ պարտավորեցվել է խոշոր դրամական տուգանք վճարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ըստ էության նույն բովանդակությամբ հայտարարությունը տարբեր հարթակներից և տարբեր առիթներով հնչեցնելու համար։
Ստամբուլի 15-րդ անատոլիական դատարանը այս անգամ Քըլըչդարօղլուից 190․000 թուրքական լիրա (այսօրվա փոխարժեքով՝ 37.255 ԱՄՆ դոլար) կգանձի հօգուտ Էրդողանի։
Նշենք, որ սույն դատավարության շրջանակներում Քըլըչդարօղլուն մեղադրվում էր 2017թ․ դեկտեմբերի 12-ին մի հեռուստատեսային հաղորդման ժամանակ Էրդողանին և նրա հարազատներին ուղղված «անձնական վիրավորանք» հասցնելու մեջ։ Իրականում Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը և իր հարազատները բրիտանական Մեն կղզում հիմնված մի կեղծ ընկերության հաշվին խոշոր գումարներ են փոխանցել։ Էրդողանի և նրա հարազատների անունից ԺՀԿ առաջնորդի դեմ այս հայտարարության առթիվ ներկայացված հայցով 500․000 լիրայի (98․000 դոլար) բարոյական փոխհատուցում էր պահանջվել։ Դատարանը այդ հայցը բավարարել է միայն մասնակի՝ նշանակելով 190․000 տուգանք։
Այս և նախկին չորս դատական վճիռների հիման վրա Քըլըչդարօղլուն պարտավոր է Էրդողանին շուրջ 1 մլն 18․000 թուրքական լիրայի փոխհատուցում վճարել միայն Մեն կղզու փոխանցումների մասին հայտարարությունների համար։
Ավելի վաղ՝ 2018թ․ հունիսի 7-ին թուրքական դատարանը Քըլըչդարօղլուին 197․000 (42․660 ԱՄՆ դոլար) տուգանք էր նշանակել ՝ 2017թ․ դեկտեմբերի 5-ին նույնաբովանդակ հայտարարության համար։ 142․000 լիրայի (31․150 ԱՄՆ դոլար) մեծությամբ երկրորդ տուգանքը նշանակվել էր 2018թ․ հունիսի 13-ին՝ Մեն կղզու մասին Քըլըչդարօղլուի կողմից 2017թ․ դեկտեմբերի 5-ին արված հայտարարությունների համար։
Երրորդ տուգանքը թուրքական դատարանը նշանակել էր 2018թ․ հուլիսի 18-ին։ Այս անգամ փողերի լվացման թեման Քըլըչդարօղլուի համար արժեցել էր 359․000 (74․000 դոլար)։
Էրդողանի և նրա հարազատների կողմից արված դրամական փոխանցումների մասին հայտարարության առթիվ Քըլըչդարօղլուի դեմ հարուցված չորրորդ գործով Ստամբուլի 20-րդ անատոլիական դատարանը ընդդիմադիր կուսակցապետին պարտավորեցրել էր 130․000 թուրքական լիրայի (շուրջ 23․600 ԱՄՆ դոլար) տուգանք վճարել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |