Միջազգային07:40, 03 Դեկտեմբեր 2018
Եթե Թուրքիան ուզում է մնալ F-35 կործանիչների նախագծում, ապա պետք է հրաժարվի S-400-ներից

ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջեյմս Ինհոֆը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ միասին մնալ ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ իրականացվող F-35 նոր սերնդի կործանիչների նախագծում, պետք է հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումից:
Այս մասին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է «Bloomberg» լրատվական գործակալության հետ զրույցում:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում կարևոր գործընկեր է, սակայն չպետք է այդպես վարվի: Ճիշտ է, հակաօդային պաշտպանության ոլորտում կարիքներ ունի, բայց այս պահին ամենակարևորը հետևյալն է՝ Թուրքիան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Եթե շարունակի Ռուսաստանից գնել S-400 համակարգեր, ապա դա կունենա իր հետևանքները»:
ԱՄՆ-ի պաշտպանական ընկերություններից մեկի հրթիռների փորձագետ Սթիվ Զալոգան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում մտահոգ են այն բանով, որ ռուս մասնագետները պետք է մեկնեն Թուրքիա՝ այդ երկրի մասնագետներին S-400 համակարգերի հմտություններն ուսուցանելու: Ըստ փորձագետի՝ ՆԱՏՕ-ում անհանգստացած են, որ Թուրքիայում ռուս մասնագետներին թույլ կտրվի S-400-ի թեսթավորումներ անցկացնել F-35 կործանիչների դեմ:
Հիշեցնենք, որ S-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի համաձայն՝ դրանց 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կմատարարարվեն 2019 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |