Քաղաքական09:34, 03 Դեկտեմբեր 2018
Էրդողանը քննադատել է ընդդիմադիր կուսակցապետին.«Քո դարդը հայրենասիրությունը չէ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արգենտինայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ/CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի բեռլինյան հանդիպումներին:
Նշենք, որ ըստ Էրդողանի պնդումների՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Բեռլինում հանդիպել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) և գյուլենական համայնքի ներկայացուցիչների հետ:
«Սա ցույց է տալիս, թե որտեղ է Քըլըչդարօղլուն: Իր «դարդը» հայրենասիրությունը չէ: Ով Թուրքիայի թշնամու հետ կողքին է, նրա հետ թև թևի տված է, ես չեմ կարող նրան բարի աչքով նայել»,- ասել է Էրդողանը:
Վերջինս նշել է, որ Քըլըչդարօղլուն հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենի հետ, ով լուսանկարներ ունի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) ներկայացուցիչների հետ:
«Դու ինչպե՞ս կարող ես նրանց հետ հանդիպել: Գնում այնտեղ ու մեր իշխանություններից, Թուրքիայից բողոքում ես: Այստեղից կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին բացեիբաց ներկայացնել, պարզել, թե Սևիմ Դաղդելենը Գերմանիայում, որ կուսակցության անդամ է, ինչ գործունեություն է ծավալում տվյալ կուսակցությունը, որպեսզի ԺՀԿ-ի ընտրազանգվածը լինի իրազեկված»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |