Միջազգային13:18, 03 Դեկտեմբեր 2018
Էրդողանը մանրամասներ է ներկայացրել Թրամփի ու Պուտինի հետ հանդիպումներից
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մի շարք երկրների առաջնորդների հետ։
Մասնավորապես հանդիպումներ են եղել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Չիլիի, Արգենտինայի, Հոլանդիայի ղեկավարների հետ։ Ընդհանուր առմամբ Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում 8 առանձին հանդիպում է անցկացրել։ Հետագայում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանն այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել։
Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:
Հարց. «Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեցիք ԱՄՆ-ի Ռուսաստանի նախագահի հետ։ Կխնդրեմ նշել, թե ինչ հարցեր են քննարկվել։ Պուտինի հայտարարության մեջ ասված էր, որ Ռուսաստանը մտահոգություններ ունի Իդլիբի վերաբերյալ։ Որո՞նք են Պուտինի մտահոգությունները։
Պատասխան. «Չգիտեմ, թե Պուտինն ինչ է ասել Ձեզ, բայց մեզ ասել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերն և զինվորները մինչև հիմա արել այն, ինչ նրանք պարտավոր էին անել։ Այժմ խնդիրներ կան միայն Հայաթ Թահրիր ալ Շամ ահաբեկչական կազմակերպության հետ։ Մեր ստորաբաժանումները մշտական կապի մեջ են։ Մենք որևէ խնդիր չունենք Ռուսաստանի հետ Իդլիբի հարցում»։
Հարց. «Արգենտինա գալուց առաջ ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարություն արվեց, որ Սիրիայի հարցը կարգավորելու ճանապարհին ամենամեծ խնդիրը Սիրիայի քրդական ուժերն են։ Դուք ասել էիք, որ Թուրքիան մաքրելու է Եփրատի արևելյան ափը Սիրիայի քրդական ուժերից։ Գիտենք, որ Մանբիչի հարցում խոսել եք Թրամփի հետ։ Մանրամասներ կներկայացնե՞ք»։
Պատասխան. «Այո, խոսել ենք։ Այդ տարածքը Սիրիայի քրդական ուժերից մաքրելու վերաբերյալ համաձայնություն կա։ Դրա համար արտգործնախարարության աշխատակիցներն ավելի վաղ մշակեցին ճանապարհային քարտեզը, որը պետք է կյանքի կոչվեր 90 օրվա ընթացքում։ Մենք ասացինք, որ շարունակելու ենք վճռականություն ցուցաբերել, որ այս գործընթացի շրջանակներում Մանբիչը Սիրիայի քրդական ուժերից մաքրվի։ Թրամփը նման գործերում ուղղիղ է խոսում։ Մեր արտգործնախարարների միջև հանդիպումները կարևոր են շատ։ Մենք ուշադիր հետևելու ենք գործընթացին և Ալլահի կամքով Մանբիչը դրանցից ազատագրելու ենք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |