Միջազգային11:55, 03 Դեկտեմբեր 2018
Կանադական պետական լրատվամիջոցը անդրադարձել է PKK-ին․ Թուրքիայում վրդովված են

Կանադական պետական «CBC» լրատվամիջոցը Թուրքիայում և Կանադայում պաշտոնապես ահաբեկչական խմբավորում ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կին զինյալների մասին լուր է հրապարակել։
Աղբյուրն անդրադարձել է քուրդ լուսանկարիչ և ռեժիսոր Զայնե Աքյոլի՝ «Rojeke» («Մի օր») խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին։ Նոյեմբերի 22-ին Մոնրեալում բացված ցուցահանդեսը բաղկացած է ընդամենը 20 լուսանկարից և պատմում է Քանդիլ լեռան վրա PKK-ի անդամ կանանց առօրյայի մասին։
Կանադական լրատվամիջոցը պատմում է, որ Աքյոլը այդ լուսանկարների համար ստիպված է եղել օրեր շարունակ ապրել Քանդիլում՝ PKK-ական կանանց հետ։ Թեմային անդրադարձած թուրքական մամուլն էլ նկատել է տալիս, որ լուրում PKK-ն ներկայացվում է որպես «Թուրքիայի արևելքում անկախ քրդական պետություն ստեղծելու նպատակով պայքարող ապստամբների անօրինական խումբ»։
Օտտավայում Թուրքիայի դեսպան Սելչուք Ունալը, անդրադառնալով վերոնշյալ ցուցահանդեսին, հիշեցրել է, որ ավելի վաղ Աքյոլը նաև ֆիլմ էր նկարահանել PKK-ի մասին։ Նա տեղեկացրել է, որ իրենք նախկինում Կանադայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ Աքյոլը կապ ունի պաշտոնապես ահաբեկչական խմբավորում համարվող PKK-ի հետ և իր ֆիլմի միջոցով, փաստորեն, այդ խմբավորման քարոզչությունն է իրականացնում։ Ունալը հավելել է, որ ցուցահանդեսի և այն լուսաբանող հրապարակման կապակցությամբ Թուրքիայի դեսպանատունը համապատասխան միջոցներ կձեռնարկի։
PKK-ն Կանադայի պետական անվտանգության նախարարության՝ ահաբեկչական խմբավորումների պաշտոնական ցանկում է գրանցվել 2002թ․ դեկտեմբերի 10-ին։ Իսկ 2015թ․ մայիսի 7-ին ընդունված օրենքի համաձայն՝ Կանադայում ահաբեկչության կամ ահաբեկչական խմբավորումներին գովաբանելը, պաշտպանելը կամ ահաբեկչության դրդելը հանցանք է համարվում, որի համար մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |