Քաղաքական09:10, 04 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորները հացադուլ կհայտարարեն
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 10 պատգամավոր երկօրյա հացադուլ է հայտարարելու՝ ի աջակցություն թուրքական բանտում գտնվող իրենց կուսակից, ազգությամբ քուրդ Լեյլա Գյուվենին։ Վերջինս էլ իր հերթին բանտում է արդեն 26 օր հացադուլ անում։
Պատգամավորների հետ հացադուլ է հայտարարելու նաև HDP-ի ներկայիս համանախագահներից տիկին Փերվին Բուլդանը։ Հացադուլն իրականացվելու է Թուրքիայի խորհրդարանի HDP-ի գրասենյակում։
Աղբյուրը հիշեցնում է, որ Լեյլա Գյուվենը Թուրքիայում կալանավորվել է 2018թ. հունվարի 31-ին։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի անդամ լինելու» մեջ։
Հավելենք, որ Գյուվենի նկատմամբ նաև առաջադրված է «ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու կամ տարածելու» մեղադրանք։ Նա հեռուստատեսության եթերով, ինչպես նաև սոցցանցերում բազմիցս քննադատել էր Սիրիայում Թուրքիայի զինուժի կողմից «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ինչն էլ զայրացրել էր թուրքական իշխանություններին։ Նրան սպառնում է մինչև 31 տարվա ազատազրկում: Նա արդեն մի քանի անգամ հացադուլ է հայտարարել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |