Տարածաշրջան14:15, 04 Դեկտեմբեր 2018
Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը համագործակցելու են ՏՏ ոլորտում

Բաքվում կայացած հեռահաղորդակցության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում (BAKUTEL 2018) կազմակերպվել է քառակողմ հանդիպում, որին մասնակցել են Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության միջոցների նախարար Կոստանտին Նոսկովը, Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Շահզադ Գուի Արյուբին, Ադրբեջանի հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրանը։
Վերջինս հայտնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի հանրային և մասնավոր կազմակերպությունների միջև համագործակցությունը խորացնելու և հեշտացնելու նպատակով համատեղ նախագիծ իրականացնելու որոշում են կայացրել։
Թուրք նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել կազմակերպությունների հետ, տեղեկություններ ստացել։ Ցուցահանդեսին ներկայացված են եղել 20 երկրից 230 կազմակերպություն։ Մինչև դեկտեմբերի 7-ը նախատեսված ցուցահանդեսին մասնակցել են նաև մեծ թվով թուրքական կազմակերպություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |