Ռազմական10:00, 04 Դեկտեմբեր 2018
Թուրքիան ռազմարդյունաբերական ծախսերով աշխարհում 15-րդն է

Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտի 18.2 մլրդ դոլարանոց բյուջեով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը: Անթալիայի համալսարանում ներկայացրած զեկույցի ժամանակ այդ մասին հայտարարել է խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության՝ «ASELSAN»-ի տնօրեն Հուլուք Գյորգյունը:
Նա հայտնել է, որ «ASELSAN»-ը աշխարհի ռազմաարդյունաբերական ընկերությունների հարյուրյակում է և շարունակաբար բարելավում է իր հորիզոնականը: Ընդ որում ընկերությունում ոչ մի օտարերկրացի չի աշխատում, բոլորը տեղացիներ են:
Գյուրգոնի տվյալներով՝ Թուրքիայում ռազմական արդյունաբերության ոլորտում գործող բոլոր ընկերություններում միասին վերցրած աշխատում է ավելի քան 35.000լ մարդ, այնինչ աշխարհում ոլորտի առաջատարներից մեկը դառնալու համար անհրաժեշտ է 400.000 աշխատակից:
«Պաշտպանական արդյունաբերության բնագավառում Թուրքիան աշխարհում 15-րդն է: Մեր երկրի ծախսած տարեկան 18.2 մլրդ դոլարը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: Թուրքիայի ավիացիոն արդյունաբերության տարեկան շրջանառությունն էլ կազմում է 6 մլրդ դոլար»,- տեղեկացրել է Գյորգյունը:
«ASELSAN» տարեկան դրամաշրջանառությունը կազմել է 1մլրդ 430մլն դոլար, որի 52 տոկոսը կազմել են Թուրքիայի ԶՈւ-ի պատվերները, 20 տոկոսը՝ արտահանումը, ևս 20 տոկոսը՝ այլ ընկերությունների պատվերները:
Նշենք, որ ASELSAN-ը թուրքական պետական ռազմարդյունաբերական ձեռնարկություն է, ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |