Իրավական09:08, 05 Դեկտեմբեր 2018
Էրդողանը իրեն վիրավորելու մեղադրանքով դատի է տվել Գյուլի նախկին խորհրդականին

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Թուրքիայի 11-րդ նախագահ (2007-2014թթ.) Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեթ Սևերին: Պատճառը Գյուլի մասին Սևերի հեղինակած «Վկայություններս են. թող մեջս չմնան» վավերագրական գրքում Էրդողանի հասցեին տեղ գտած որոշ արտահայտություններ են:
Բացի Էրդողանից Սևերի դեմ հայցեր են ներկայացրել նաև Թուրքիայի տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մուստաֆա Վարանքը, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ, մեջլիսի փոխնախագահ Մուստաֆա Շենթոփը:
Դատական հայցերի հիման վրա Ստամբուլի գլխավոր դատախազությունը Սևերի նկատմամբ «պետական պաշտոնյային և հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել:
Գրքի հեղինակի վերաբերյալ ընդհանուր առմամբ 4 դատական գործ է բացվել, մեկը՝ Էրդողանի, մեկը՝ Վարանքի, 2-ն էլ՝ Շենթոփի առանձին-առանձին ներակայացված հայցերի հիման վրա:
Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելի կողմից ներկայացված հայցում գրքից մեջբերված ներքոնշյալ հատվածները:
- Մեր առջև մի իշխանություն կար, ավելի ճիշտ մի մարդ կար, որը ռումբերից ավելի վտանգավոր էր համարում գրքերը:
- Էրդողանի ապագայի վերաբերյալ այլևս ոչինչ չկա ասելու:
- Մի ասածը մյուսին չի համապատասխանում, շարունակաբար հակասում է ինքն իրեն:
- Ամեն ինչ զոհաբերվել է մեկ մարդու անհագուրդ ախորժակին…
- Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը պահպանելու համար մի համակարգ է ստեղծվել: Բոլորին վախեցնող, կոտրող, լռեցնող այդ համակարգը ամենուր հետախույզներ ու ժանդարմներ ունի:
- Արդյո՞ք Էրդողանն ընդհանրապես չի դավաճանում…:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |