Իրավական06:26, 05 Դեկտեմբեր 2018
Դեմիրթաշի դատավճիռը չի բեկանվել, նա դատապարտվել է 4.8 տարի ազատազրկման

Ստամբուլի ընդհանուր վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ կայացված դատավճիռը։
Դեմիրթաշի, նրա կուսակիցներ Օնդերի և Բալուքենի փաստաբանները Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կայացրած վճիռները բողոքարկելու միջնորդություն էին ներկայացրել վճռաբեկ դատարան:
Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով Դեմիթաշին դատապարտել էր ազատազրկման 4 տարի և 8 ամիս ժամկետով: Վճիռներ էր կայացրել նաև քրդամետ կուսակցության անդամներ Իդրիս Բալուքենի, Սիրրը Սուրեյա Օնդերի նկատմամբ։ Վերջիններս նույն մեղադրանքով դատապարտվել էին համապատասխանաբար 7 տարի 6 ամիս և 3 տարի 6 ամիս պատժաչափով բանտարկության։ Նրանց նկատմամբ կայացված վճիռնները ևս անփոփոխ մնացին:
Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող Դեմիրթաշի նկատմամբ առաջադրված է նաև «հանցախումբ ստեղծելու» և «ահաբեկչական խմբավորմանը հարելու» մեղադրանքներ: Ավելի վաղ Ստամբուլի դատարանը մերժել էր Դեմիրթաշի կալանքը վերացնելու վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |