Տարածաշրջան12:46, 05 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում դաժանորեն սպանված սաուդցի լրագրողի գործով նոր անձինք կկալանավորվեն

Ստամբուլի գլխավոր դատախազությունը Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործի շրջանակներում կալանավորման որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ Բին Սալմանի նախկին խորհրդականներ Ահմեդ Ասիրիի և Սաուդ Քահթանի նկատմամբ։
Ահմեդ Ասիրին նախկինում զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի հետախուզության պետի տեղակալի պաշտոնը։ Թուրքական դատախազությունը հիմնավոր կասկածներ ունի, թե հենց այդ երկու մարդիկ են կազմակերպել Խաշոկջիի սպանությունը։
Սաուդյան Արաբիայի արքայազնի նախկին խորհրդականները այժմ գտնվում են Էլ- Րիյադում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Քաշըքչըն ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Քաշըքչըն հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Քաշըքչըն աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |