Իրավական10:57, 06 Դեկտեմբեր 2018
Գերմանական PEN-ը Թուրքիայից պահանջել է անհապաղ ազատ արձակել Դեմիրթաշին

Գրողների համաշխարհային միության (PEN) Գերմանիայի կենտրոնը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին հռչակել է PEN պատվավոր անդամ։
PEN-ի հայտարարության մեջ կոչ է արվել ազատ արձակել արդեն երկու տարուց ավելի Էդիրնեի բանտում գտնվող Դեմիրթաշին։ Կազմակերպությունը հիշեցրել է, որ Անկարայի դատարանը մերժել է ընդդիմադիր գործչին ազատ արձակելու միջնորդությունը՝ անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը։ Ավելի վաղ ՄԻԵԴ-ը պահանջել էր վերացնել Դեմիրթաշի կալանքը և դատավարության ընթացքում նրան թողնել ազատության մեջ։
«Իրավասու թուրքական կառույցներից պահանջում ենք անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել մեր պատվավոր անդամ Սելահաթթին Դեմիրթաշին», -ասված է PEN հայտարարության մեջ։ Միությունն ընդգծել է, որ ընդդիմադիր գործչին անազատության մեջ պահելու պատճառը քաղաքական է և հակասում է խոսքի ազատության սկզբունքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |