Իրավական09:34, 06 Դեկտեմբեր 2018
ԵԽ. «Թուրքիայում որոշ մարդկանց ապրելն արդեն դարձել է անհնար»

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Թուրքիայում գործող ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքներն ուղղակի ահնրան են դարձնում այդ երկրում որոշ մարդկանց ապրելը:
Միյատովիչը նման հայտարարությամբ է հանդես եկել «Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքների չարաշահման ազդեցությունը խոսքի ազատության վրա» թեմայով զեկույցի ժամանակ:
Ըստ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի՝ ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր կառավարության օրինական իրավունքն է, սակայն այն չպետք է իրականացվի մարդու իրավունքների խախտումների ու խոսքի ազատության սահմանափակումների գնով:
Միյատովիչն, անդրադառնալով զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնին, ասել է. «Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ընդունված մի շարք օրենքներ անհնար են դարձնում որոշ մարդկանց ապրելն այդ երկրում: Կան մարդիկ, որոնք ազատազրկված են զուտ այն պատճառով, որ դիտվել են որպես պոտենցիալ ահաբեկիչ, կամ որևէ կերպ առնչություն են ունեցել ահաբեկչական ինչ-որ դրսևորման հետ: Մտադիր եմ այս թեման քննարկել թուրքական իշխանությունների հետ Թուրքիա կատարելիք առաջիկա այցիս ժամանակ»:
ԵԽ հանձնակատարը խոսել է նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) բանտարկված նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կայացրած վճռի մասին, որով պահանջվել էր վերացնել Դեմիրթաշի կալանքը: Միյատովիչը Թուրքիային հորդորել է ենթարկվել ՄԻԵԴ-ի վճռին:
Միյատովիչը թուրք գործարար, ակտիվիստ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած հայտնի հասարակական գործիչ Օսման Քավալայի կալանքի տակ գտնվելու մասին էլ ասել է հետևյալը.
«Նա ճանաչված բարեգործ ու ակտիվիստ է: Մենք նրա հետ կապի մեջ ենք, սակայ ամենակարևորն այն է, որ մարդիկ չպետք է առանց մեղադրանքի ազատազրկվեն: Ես սա չեմ ընկալում որպես անկախ դատարանի որոշում: Սա ավելի շատ հիշեցնում է քաղաքական ճնշում Թուրքիայի քաղաքացիական հասարակության կարևոր անդամի նկատմամբ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |