Տարածաշրջան06:06, 06 Դեկտեմբեր 2018
Չավուշօղլու. «Այս պահին F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը չեղարկելու հարց չկա»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ զրուցել է լրագրողների հետ։ Խոսել է ռուս-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների մասին, որոնք պետք է մատակարարվեն Թուրքիային։
«Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներն Արգենտինայում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում խոսել են F-35 կործանիչների մասին։ Ընդ որում Թրամփի նախաձեռնությամբ է այդ հարցը քննարկվել։ Մենք չենք ցանկանում, որ այդ ինքնաթիռների մատակարարման հետ կապված որևէ խնդիր լինի։ ԱՄՆ-ի կոնգրեսում որոշ փորձեր եղան, սակայն Թուրքիան F-35 ինքնաթիռների նախագծի կարևոր խաղացողներից մեկն է։ Մատակարարումը չեղարկման հարց այժմ դրված չէ օրակարգում։ Այս պահին խնդիր չենք տեսնում»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Անդրադառնալով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական հարաբերություններում առաջացած նոր լարվածությանը՝ Չավուշօղլուն ասել է.
«Կերչի նեղուցում թե՛ Ռուսաստանը և թե Ուկրաինան ունեն իրավունքներ։ Երկու երկրները որոշ հարցեր պետք է համակարգեն, որպեսզի այլևս չառաջանա նմանատիպ լարվածություն։ Իսկ մենք էլ այդ ուղղությամբ կանենք մեզնից կախված ամեն հնարավորը»,-եզրափակել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |