Քաղաքական09:45, 07 Դեկտեմբեր 2018
Վաշինգտոնում քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գործող «Թուրքական ժառանգություն հիմնադրամը» քննարկումներ է կազմակերպել թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։
«2019թ. ԱՄՆ-Թուրքիա անվտանգության համագործակցություն» խորագիրը կրող քննարկումներին Թուրքիայից մասնակցել է պաշտոնաթող գեներալ-մայոր Նաիմ Բաբուրօղլուն, իսկ ԱՄՆ-ից՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Դանիել Քրիսմանը և անվտանգության մասնագետ Դով Զաքեյիմը։
Քննարկումների ընթացքում հնչել է այն տեսակետը, որ այս տարվա պես 2019-ին ևս թուրք-ամերիկյան հարաբերություններում դժվարություններ են լինելու։
Բաբուրօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն չի աջակցելու Եփրատի արևելքում Թուրքիայի գործողություններին։ Ըստ թուրք պաշտոնաթող գեներալի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG), ինչպես նաև S-400 հրթիռների պատճառով 2019 թ.-ին թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը պահպանվելու է։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին աջակցություն չցուցաբերել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG):
ԱՄՆ պաշտոնաթող գեներալ Դանիել Քրիսմանն էլ ընդգծել է, որ չնայած առկա խնդիրներին՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, առևտրային հարաբերությունները շատ լավ վիճակում են գտնվում և սա շատ կարևոր մի հանգամանք է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
2018-ից ի վեր պաշտոնավարող Հալդենվանգն իր պաշտոնը թողնելու է կենսաթոշակի գնալու պատճառով։
Համաձայնագրի իրագործման հանձնարարությունը տրվել է Թուրքիայի եւ Պաղեստինի ներքին գործերի նախարարություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Համաձայնագրի իրագործման հանձնարարությունը տրվել է Թուրքիայի եւ Պաղեստինի ներքին գործերի նախարարություններին։
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Ռազմական այդ գործարքը կարժենա 86.4 մլն եվրո։ Թուրքիայից նաև մասնագետներ կուղարկվեն Խորվաթիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |