Տարածաշրջան13:30, 07 Դեկտեմբեր 2018
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Թուրքիան բացի Բոսֆորն ու Դարդանելը ամերիկյան ռազմանավերի համար

Պենտագոնի 3 պաշտոնյաներ հայտարարել են, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Սև ծով ուղարկել ռազմական նավեր, որի նպատակն է նվազեցնել սևծովյան ավազանում ռուս-ուկրաինական լարվածությունը։ Այդ մասին լուր է հրապարակել ամերիկյան CNN-ը՝ նշելով, որ այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դիմել է Թուրքիային, որպեսզի վերջինս Մոնտրյոյի համաձայնագրի շրջանակներում թույլատրի ամերիկյան ռազմանավերին Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով մտնել սևծովյան ավազան։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է արել Պենտագոնի խոսնակներից Էրիք Փեհոնը։ Վերջինս, չհերքելով ամերիկյան հեռուստաընկերության հրապարակած լուրը, նշել է.
«ԱՄՆ ամբողջովին հավատարիմ է Մոտրյոյի համաձայնագրի շրջանակներում իր պարտավորություններին: Մենք չենք կարող հանրյանացնել մեր դիվանագիտական շփումների բովանդակությունը»։
Հիշեցնենք, որ 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան սահմանում է Բոսֆոր և Դարդանելի նեղուցների նկատմամբ Թուրքիայի ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանափակում է ոչ սևծովյան երկրների նավերի ներկայությունը Սև ծովում:
Ըստ կոնվենցիայի` Թուրքիան իրավունք ունի արտասահմանյան նավերի համար փակել նեղուցները միայն հայտարարված պատերազմի դեպքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |