Մարզական11:02, 07 Դեկտեմբեր 2018
70 աղջիկ, ալկոհոլ և «ծիծաղեցնող գազ»` Մխիթարյանի և Օզիլի մասնակցությամբ խնջույքին (տեսանյութ)

Բրիտանական «The Sun» թերթը սկանդալային տեսանյութ է հրապարակել , որտեղ երևում է, թե ինչպես են Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում զվարճանում «Արսենալ» Ֆուտբոլային ակումբի մի խումբ ֆուտբոլիստներ։ Այդ տեսանյութում են Արսենալի թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը, Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Մխիրթարյանը, ինչպես նաև այլ հայտնի ֆուտբոլիստներ՝ ինչպիսիք են Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Շկոդրան Մուստաֆին։ Նշվում է, որ ֆուտբոլիստների խնջույքը մասնավոր է եղել, մարզիկներից բացի հրավիրված են եղել 70 աղջիկներ:
Թուրքական լրատվամիջոցներում վերահրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են բոլոր ֆոտբոլիստները բացի Մխիթարյանից և Մուսաֆիից շնչում «ծիծաղեցնող գազ» (Hippy crack) կոչվող թեթև թմրանյութը:
«Մեսութ Օզիլը ծուխը շնչելուց հետո գիտակցությունը կորցրեց և հենց բազկաթոռին քնեց։», -գրել է The Sun-ը։
«Ծիծաղեցնող գազն» ազոտի ենթօքսիդն է, որն անգույն, դուրեկան հոտով, քաղցրահամ գազ է։ Գազը մեծ քանակներով շնչելիս գրգռում է նյարդային համակարգը, և օրգանիզմում ստեղծվում է հարբած վիճակ ու տրամադրություն, որտեղից էլ՝ «Ծիծաղեցնող գազ» անվանումը։ Գազի վաճառքը Բրիտանայիում 18 տարեկանից բարձ անձանց համար ազատ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |