Ռազմական07:45, 07 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում կկրճատվի պարտադիր զինծառայության ժամկետը

Թուրքիայում քննարկում են պարտադիր զինվորական ծառայության համակարգի փոփոխության հարցը: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերի և այլ բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են պարտադիր զինծառայության համակարգի փոփոխության ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Նոր համակարգը նախատեսում է ժամկետայնության 1 միասնական համակարգ ներկայիս 2 տեսակ զինծառայության ժամկետների փոխարեն: Այժմ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար սահմանված է պարտադիր զինծառայության 6 ամիս, իսկ միջնակարգ կրթություն ունեցողների համար՝ 12 ամիս ժամկետ: Միասնական համակարգի համար քննարկվում են 6 և 9 ամիս ներառող ժամկետներ: Նշվում է, որ այս պահին առավել հավանական է համարվում 9 ամիսը:
Քննարկվում է նաև Թուրքիայում ժամանակ առ ժամանակ կիռարվող գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու օրենքի ժամանակավոր կիրառումը մշտական դարձնելու հարցը: Այս հարցում էլ առավել հավանական է համարվում այն տարբերակը, ըստ որի՝ օրենքի մշտական կիրառության պարագայում Թուրքիայի զինապարտ քաղաքացիներին կարող է հնարավորություն տրվել 3-4 շաբաթ անցնել զինվորական պատրաստության դասընթաց, ապա, վճարելով սահմանված գումարը, ազատվել պարտադիր զինծառայության մնացած մասից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |