Տարածաշրջան07:56, 09 Դեկտեմբեր 2018
Իրանի խորհրդարանի քուրդ պատգամավորը Թուրքիային քննադատելու համար բերման է ենթարկվել

Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի Մեհաբադ քաղաքից ընտրված քուրդ պատգամավոր Ջելալ Մահմուդզադեն դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում։
Իրանական պետական ռադիոյի հետ զրույցում պատգամավորը մասնավորապես քննադատել է Թուրքիայի զինուժի կողմից տեղի քրդական ուժերի դեմ ուղղված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները։ Նրա խոսքերով՝ Թուրքիան դրանց ընթացքում բացի քրդական ուժերից թիրախավորել է նաև խաղաղ բնակչությանը։
Քուրդ պատգամավորը քննադատել է թուրքական իշխանություններին նաև այն բանի համար, որ Թուրքիայում շարունակվում է կալանքի տակ պահվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Ջելալ Մահմուդզադեն արդեն բերման է ենթարկվել Իրանի անվտանգության ուժերի կողմից։ Նրա գլխավորությամբ Ատրպատականի որոշ շրջաններում Թուրքիայի դեմ անգամ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |