Տարածաշրջան13:02, 10 Դեկտեմբեր 2018
Թուրք փոխնախարար. «2019-ի ամռանը PKK-ին պատմության գրկում կթաղենք»

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Մեհմեթ Էրսոյը ակնկարկել է, որ զինված ուժերը 2019-ի ամռանն ավելի կոշտ պայքար են մղելու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։
«Ալլահի կամոք, ինչպես նաև ոստիկանության, սահմանապահ ուժերի և ժանդարմերիայի աջակցությամբ նպատակադրվել ենք մեր ժողովրդի առջև ներկայանալ որպես մի երկիր, որը 2019-ի ամռանը պատմության գրկում կթաղի ահաբեկչական կազմակերպությանը»:
Նա պնդել է, որ 2018թ. չափազանց քիչ մարդիկ են անդամագրվել PKK-ին։ Ահաբեկիչներն արդեն հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ չեն կարողանում իրենց քարանձավներից և թաքստոցներից գլուխները դուրս հանել»։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |