Տարածաշրջան09:45, 10 Դեկտեմբեր 2018
Haberler. Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի ափերին ռազմաբազա է հիմնում

Թուրքիան որոշել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին հիմնել ռազմածովային բազա։ Թուրքիայի ռազմածովային ուժերի պատվիրակությունը Հյուսիսային Կիպրոսի ափերին մի շարք ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց վերաբերյալ համապատասխան եզրակացությունները ուղարկվել են Թուրքիայի կառավարությանը։
Մասնավորապես ուսումնասիրվել է, թե հատկապես որ մասում է նպաստավոր հիմնել ռազմաբազա և վերջինիս շինարարության արժեքը ինչքան կկազմի։ Նախատեսվում է, որ ռազմածովային բազան կընդգրկի 280 000 քառ/կմ ջրային տարածք։
Ռազմաբազան հագեցված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այնտեղ կկայանվեն Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող տարբեր տեսակի ռազմանավեր, սուզանավեր, կորվետներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ։
Կիպրոսում ռազմաբազա հիմնելու առաջարկը արվել է դեռևս օգոստոսին Թուրքիայի ռազմածովային ուժերի կողմից։ Թուրքիայի արտգործնախարարությանը ուղղված առաջարկության մեջ ասվում է, որ ստեղծվելիք ռազմաբազան ամրապնդելու է Հյուսիսային Կիպրոսի և Թուրքիայի դիրքերը Միջերկրական ծովում։ Նշվում է, որ դրանով կանխվելու է «ծովի էներգետիկ պաշարներով հարուստ տարածքների օկուպացումը այլ երկրների կողմից»։ Ռազմաբազայի առկայությունն ամրապնդելու է նաև Հյուսիսային Կիպրոսի դիրքերը կիպրոսյան հիմնախնդրի շուրջ շարունակվող բանակցային գործընթացում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |