Իրավական10:24, 10 Դեկտեմբեր 2018
2017թ. դրությամբ Թուրքիայի բնակչությունից շուրջ 12մլն մարդ կասկածյալի կարգավիճակում է

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման շրջանում օր օրի երկրում ավելանում է կասկածյալների թիվը։ 2017թ․ վերջին Թուրքիայի հանրապետական դատախազություններում գրանցված կասկածյալների թիվը կազմել է 11 մլն 985․118։ Մինչդեռ 2006թ․այդ թիվը կազմում էր 2 մլն 943․033-ի։
2006 - 2017թթ․ 307 տոկոսով ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնց դեմ հետաքննություն է ընթացել։ Արձանագրվել է, որ միայն 2017թ․ամեն շաբաթ 230․483-ով երկրում ավելացել է կասկածյալի կարգավիճակ ունեցողների թիվը։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 1 րոպեում 23 անձի դեմ, որպես կասկածյալ, իրավական վարույթ է սկսվել։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Գամզե Աքքուշ Իլգեզդին տեղեկացրել է, որ 2003-2006թթ․ Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող կասկածյալները եղել են 109 հոգի։ 2007-2014թթ․ այդ ցուցանիշը հասել է 895-ի, իսկ 2015-2017թթ․ նրանց թիվը կազմել է 12․168։
2003-2006թթ․ նշված մեղադրանքն առաջադրվել է ընդամենը մեկ անչափահասի, 2007-2014թթ․՝ մինչև 15 տարեկան 8 անձի, իսկ 2015-2017թթ․ նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող անչափահասների թիվը հասել է 113-ի։
2003-2006թթ․ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով ազատազրկվել է 31 անձ, 2007-2014թթ․՝ 243 անձ, իսկ 2015-2017թթ․ազատազրկվածների թիվը կազմել է 3․221։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |