Տնտեսական11:32, 11 Դեկտեմբեր 2018
Financial Times-ը Թուրքիայի համար տնտեսական աճի անկում է կանխատեսել

Բրիտանական «Financial Times» թերթը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ բավական հոռետեսական հոդված է հրապարակել։ Հոդվածում անդրադարձ է կատարվել նախօրեին Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) կողմից հրապարակված տնտեսական ցուցանիշներին, ըստ որոնց՝ 2018թ․ երրորդ քառորդում երկրում ընդամենը 1․6 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։
«Թուրքիայի դրամական միավորի ճգնաժամը հանգեցրել է ինֆլյացիայի մակարդակի բարձրացմանը, ինչի հետևանքով երրորդ քառորդում տնտեսական աճը դանդաղել է։ Արդյունքում մեծացել է հավանականությունը, որ երկրում կարող է տնտեսական ռեցեսիա սկսվել», - գրում է բրիտանական թերթը։
Աղբյուրը նկատել է տալիս, որ այս տնտեսական անկումը ամենամեծն է՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո։
«Financial Times»-ի գնահատմամբ՝ 2019թ․ Թուրքիայի տնտեսական ակտիվությունը նշանակալիորեն կդանդաղի։ Թերրթն իր տեսակետը հիմնավորում է նաև այն փաստով, որ միջազգային վարկանիշային «Moodys» ընկերությունը 2019թ․ Թուրքիայի համար 2 տոկոս տնտեսական անկում է կանխատեսել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |