Իրավական09:19, 11 Դեկտեմբեր 2018
4 տարում Էրդողանին վիրավորելու հիմքով Թուրքիայում ավելի քան 68 հազար հետաքննություն է եղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմքով 3 տարվա ընթացքում իրականացվել է 68.817 հետաքննություն: Թեմայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել թուրք հայտնի իրավաբան, խոսքի ազատության ոլորտում ակտիվ գործունեությամբ հայտնի, դոկտոր պրոֆեսոր Յաման Աքդենիզը: Նա նշել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը (նախագահին վիրավորելու մասին հոդվածը, որը նախատեսում է 1-4 տարի ազատազրկում-խմբ.) դարձել է ամենահաճախ կիրառվողներից մեկը:
Ըստ Աքդենիզի հրապարակած վիճակագրության՝ 2014-2017թթ. 68.827 մարդու նկատմամբ սկսված հետաքննությունների արդյունքում դատ է բացվել 12.839 քաղաքացու դեմ:
Էրդողանի՝ հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առաջին տարում՝ 2014-ին, նախագահին վիրավորելու մեղադրանքով սկսվել է 132 դատավարություն, որն աճել է հաջորդող տարիներին: Այսպես, 2015-ին ընթացել է 953 դատավարություն, 2016-ին՝ 4187, 2017-ին՝ 6033:
Իսկ հետաքննությունների քանակը հետևյալ պատկերն ունի` 2014-ին՝ 682, 2015-ին՝ 7216, 2016-ին՝ 38254 և 2017-ին՝ 20539:
Թուրք հայտնի մասնագետի տվյալներով 4 տարվա ընթացքում տեղի ունեցած 12 հազար դատավարություններից 9234-ի մասով վճիռներ է կայացվել, որոնց շրջանակներում 3414 մարդ դատապարտվել է ազատազրկման, 2550-ի պատիժը հետաձգվել է, 697 մարդ էլ արդարացվել է:
«Համակարգն ամբողջությամբ հիմնված է պատժելու և լռեցնելու վրա: Ամենափոքր քննադատությունն անգամ ավարտվում է դատական գործընթացով: Աշխարհում որևէ տեղ այսպիսի իրավիճակ չկա»,- նկատել է տվել Աքդենիզը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |