Քաղաքական08:33, 11 Դեկտեմբեր 2018
Քուրդ քաղաքական գործիչ. «Օջալանի կալանավորումից հետո Թուրքիայում ժողովրդավարությունը կողպվեց»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանիը մեջլիսում բյուջեի մասին քննարկումների ժամանակ խոսել է Իմրալը կղզում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին։
Նշելով, որ Օջալանը Թուրքիայի Իմրալը կղզում 3 տարի շարունակ պահվում է խստացված մեկուսացման մեջ՝ նա ասել է։
«2015թ. ապրիլի 5-ից մինչև այժմ, Օջալանի մասին լուր չի հաջողվում ստանալ։ Օջալանի ընտանիքին և փաստաբաններին թույլտվություն չի տրամադրվում հանդիպել նրա հետ, ինչը իրավունքի խախտում է։ Նրա հետ հանդիպելու բոլոր պահանջները մերժվում են։ Այն ժամանակ, երբ Օջալանը գործում էր, Թուրքիայում խոսվում էր ժողովրդվարության, ազատության, ժողովրդավարական սահմանադրության և խաղաղ արտաքին քաղաքականություն իրականացնելու մասին։ Այն բանից հետո, երբ Իմրալըի դռները փակվեցին, ժողովրդավարությունը Թուրքիայում կողպվեց։ Օրակարգային դարձան արտակարգ դրությունները, ճգնաժամերը, ճնշումները, զոհերը, հեղաշրջումները, անարդարությունները և անօրինականությունները»։
Տեղեկացնենք, որ 1999թ. թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |