Հասարակական13:01, 13 Դեկտեմբեր 2018
Թուրքիան մարդու ազատության ինդեքսում 11 հորիզոնականով նահանջել է

Ֆրեզերի ինստիտուտի մասնագետները հրապարակել են մարդու ազատությանը վերաբերող հետազոտության արդյունքները: Հետազոտությունում հաշվի են առնվել տարբեր չափանիշներ՝ քաղաքական ռեժիմներ, տնտեսական զարգացվածություն, անձնական և հանրային բարեկեցության մակարդակ:
Ինստիտուտը այս թեմայով վերջին հետազոտությունը կատարել է 2016թ.:
2016թ. վարկանշային աղյուսակում Թուրքիան զբաղեցրել է 96-րդ տեղը, իսկ 2018թ. 11 հորիզոնականով նահանջել է:
2011թ. նույն աղյուսակում Թուրքիան 60-րդն էր: Այսինքն վերջին 7 տարում 47 հորիզոնականով նահանջել է:
Թուրքիայի անհատի ազատության վարկանշային միավորը կազմում է 6.09, տնտեսական ազատության վարկանշային միավորը` 6.84, իսկ մարդու ազատության վարկանշային վիավորը` 6.47:
Թուրքիային մոտ վարկանշային միավորներ ունեն նաև Մադագասկարը, Սենեգալը, Լիբերիան, Արգենտինան, Թունիսը, Հնդկաստանը, Մալազիան, Լաոսը և Զամբիան:
Մարդու ազատությունը վերաբերող վարկանշային աղյուսակում առաջին տեղը գլխավորում է Նոր Զելանդիան, որին հաջորդում են Շվեյցարիան, Հոնգկոնգը, Ավստրալիան, Կանադան, Հոլանդիան, Իռլանդիան, Բրիտանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Թայվանը:
Աղյուսակի վերջին հորիզականը զբաղեցնում է Սիրիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |