Գիտակրթական08:29, 14 Դեկտեմբեր 2018
Անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակները Թուրքիայում (լուսանկաներ)

Թուրքական «CNN Türk» լրատվամիջոցն ուշագրավ նյութ է պատրաստել Թուրքիայում անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների մասին։
Ընդհանուր առմամբ ներկայացվել է Թուրքիայում վտանգված 21 կենդանատեսակ, որոնց հնգյակը ներկայացնում ենք ստորև:
Լուսան
Թեև այս գիշատիչ կենդանին իսպառ չի վերացել Թուրքիայում, բայց գոյությունը վտանգի տակ է։ Թուրքիայում լուսանները հիմնականում տարածված են Գալիպոլի, Քասթամոնու, Արդվին, Սիիրթ, Բիթլիս, Բինգյոլ (Բյուրակն), Մուղլա, Անթալիա և Բոլու նահանգներում։ Այն բանից հետո, երբ լուսանները հայտնվեցին անհետացման եզրին, դրանց որսը արգելվեց Թուրքիայում։
Հովազ
Այս կենդանատեսակի թիվը Թուրքիայում նախկինում բավականին մեծ էր, բայց հիմա դրանք նույնպես անհետացման եզրին են։ Թուրքիայում հովազ վերջին անգամ հանդիպել է 1974թ. Անկարայի նահանգի Բեյփազարը շրջանի Բաղոզի գյուղում։
Կասպյան (Թուրանյան կամ Անդրկովկասյան) վագր
Վերջին անգամ այդ կենդանատեսակին Թուրքիայում հանդիպել են 1970թ.-ին՝ թուրք-իրաքյան սահմանի մոտ գտնվող Հաքքարի և Ուլուդերե շրջաններում։
Հեպարդ
Նախկինում տարածված էր Թուրքիայի արևելյան նահանգներում, իսկ վերջին տարիներին հեպարդներ Թուրքիայում չեն հանդիպել։ Ներկա պահին համարվում է, որ հեպարդները Թուրքիայում իսպառ վերացել են։
Վայրի կատու
Վայրի կատուները հիմնականում բնակվում են Թուրքիայի հյուսիսային շրջաններում գտնվող անտառներում, ինչպես նաև հարավային և արևմտյան շրջաններում։ Այժմ վայրի կատուներ Թուրքիայում հանդիպում են չափազանց քիչ քանակությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |