Տարածաշրջան12:02, 14 Դեկտեմբեր 2018
Էրդողանի զգուշացոմը ԱՄՆ-ին՝ «Եթե ահաբեկիչները դուրս չգան, Մանբիչ ենք մտնելու»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից անդրադարձել է քուրդ զինյալների դեմ Սիրիայում սպասվող նոր ռազմական գործողությունների մասին՝ մի շարք սպառնալիքներ հնչեցնելով Սիրիայի քրդական ուժերի հասցեին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց ահաբեկիչներ է համարում։ Դրան ի պատասխան՝ Պենտագոնի հայտարարության մեջ ասվել էր, որ ամերիկյան կողմն անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում չհամաձայնեցված որևէ ռազմական գործողություն սկսելը: Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նորից լարված իրավիճակ է ստեղծվել։
«Մենք ահաբեկչության դեմ շատ արդյունավետ ենք պայքարում։ Անհրաժեշտ է, որ ամբողջ իսլամական աշխարհը պայքարի ահաբեկչության դեմ։ Անհավանական է, որ մենք նման ահաբեկչական կազմակերպությունների (Սիրիայի քրդական ուժեր) հարցում զիջումների գնանք։ Մենք վճռական ենք Ջերաբլուսում, Աֆրինում, Իդլիբում, ինչպես նաև Եփրատի արևելյան շրջանում կայունություն հաստատելու հարցում»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի Մանբիչ շրջանի վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը խախտելու մեջ։
«Ապա մի այս ակրոբատներին (ամերիկացիներին-խմբ) նայեք։ Նրանք փորձում են Մանբիչի վերաբերյալ պատմություններով շեղել մեր ուշադրությունը և տապալել մեր վճռականությունը։ Մանբիչը այնպիսի բնակավայր է, որտեղ արաբներ են ապրել։ Սակայն մենք այժմ այնպիսի իրավիճակում ենք, որ Մանբիչը տալիս են ահաբեկչական կազմակերպություններին։ Այժմ էլ նրանք ասում են թե տարածքը մաքրել են։ Եթե ահաբեկիչները դուրս չգան, Մանբիչ ենք մտնելու»-, սպառնացել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |