Հասարակական13:13, 14 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի Չինե շրջանում արշավ է սկսվել՝ արտագաղթած բնակիչներին հետ բերելու նպատակով

Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանի բնակչության թիվը տարեցտարի պակասում է։ Վերջին 10 տարվա ընթացքում այս շրջանի բնակչության թիվը նվազում է տարեկան շուրջ 430-ով։ ՏԻՄ ղեկավար Էնվեր Սալիհ Դինչերը հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հատուկ արշավ է սկսել՝ տեղի բնակիչներին կրկին Չինե վերադարձնելու նպատակով։
Նա կոչ է արել Չինեի բնակիչներին, անկախ այդ շրջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հանգամանքից, մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը կրկին հաշվառվել Չինեում։ Նախաձեռնության հեղինակներն անգամ պատրաստվում են ողջ երկրում մեկ առ մեկ այցելել Չինեից հեռացած քաղաքացիներին ու անձամբ հորդորել նրանց վերադառնալ։
Դինչերի խոսքով՝ 2014թ․ Չինեում 50․000-ից ավելի բնակիչ կար, իսկ 2017թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 49․515։ 2018թ․ ընթացքում էլ գրեթե 250 մարդ է արտագաղթել։
Նա ընդգծել է, որ շրջանի բնակչության թվի անկումը բացասական է ազդում քաղաքային և նահանգային մեջլիսներում Չինեի ներկայացվածության, ինչպես նաև եկամուտների վրա։
«Մենք Այդընի նահանգային խորհրդում 5 ներկայացուցիչ ունենք։ Եթե բնակչության թիվը նվազի, ներկայացուցիչների թիվն էլ կիջեցվի 3-ի։ Բացի այդ նահանգային բանկերից որոշակի մասնաբաժին ունենք, որը ևս կնվազի բնակչության թվի նվազման հետ», - նշել է Դինչերը։
Հավելենք, որ Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ 2007թ․ Չինեի բնակչության թիվը կազմում էր 53․820, 2010թ․՝ 52․841, 2012թ․՝ 51․393, 2015թ․՝ 50 ․241, 2017թ․՝ 49․515։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |