Հասարակական11:56, 14 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում յուրաքանչյուր 23 բնակչից մեկը փախստական է
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիան ամենից շատ փախստականների ապաստան տված երկիրն է։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում բնակվող ամեն 23 քաղաքացուց 1-ը փախստական է։ Ամենից շատ փախստականների ապաստան տված երկրների ցանկում առաջատարներն են Թուրքիան, Պակիստանը, Ուգանդան և Լիբանանը։
Ներկայացված վիճակագրական տվյալները վկայում են, որ Թուրքիայում հաշվվում է շուրջ 3․9 մլն փախստական, Պակիստանում՝ 1․4 մլն, Ուգանդայում՝ 1․4 մլն, իսկ Լիբանանում՝ շուրջ 999․000։
Ամենից շատ փախստականներ Թուրքիան ընդունել է սիրիական պատերազմի սկսվելուց հետո։ 2018թ․ նոյեմբերի 8-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ներկա պահին Թուրքիայում 3 մլն 594․232 սիրիացի փախստական կա։ Զեկույցում նշվում է նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սիրիացի փախստականների թիվն ավելացել է 8․494-ով։
Այս պահին Թուրքիայում փախստականների 26 ճամբար կա։ Առաջիկա օրերին Թուրքիայում փախստականների մասին նոր օրենք կընդունվի, որով ներկայացված պայմաններին չհամապատասխանող ճամբարները կփակվեն։
Հայտնի է, որ բացի սիրիացի փախստականներից՝ Թուրքիան ապաստան է տվել նաև 169.000 աֆղանստանցի, 143.000 իրաքցի, 35.000 իրանցի փախստականի։
Հայտնի է, որ աշխարհում ամենից շատ արտագաղթը տեղի է ունենում Սիրիայից, Աֆղանստանից և Սուդանից։ Գաղթականները ավելի հաճախ ընտրում են Թուրքիան՝ այդ երկրի աշխարհագրական դիրքի, ինչպես նաև՝ փախստականների մասին օրենքի պատճառով․ Թուրքիայում փախստականների ընդունման գործընթացը այլ երկրների համեմատ ավելի հեշտ է ընթանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |