Տարածաշրջան07:33, 17 Դեկտեմբեր 2018
Ամերիկացի գնդապետի էջում հայտնվել է գրառում, որտեղ թուրք զինվորները որակվում են ահաբեկիչներ

ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված դաշնակցային ուժերի հրամանատարության խոսնակ գնդապետ Շոն Ռայանի սոցցանցում կատարած քայլն իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։
Ամերիկացի գնդապետն իր էջում կիսվել է Twitter-ի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարով, որին կից առկա է եղել գրառում, որտեղ Թուրքիայի զինված ուժերի դիպուկահարներն անվանվում են ահաբեկիչներ։
Լուսանկարում պատկերված են քուրդ երեխաներ, որոնք քայլում են ԱՄՆ-ի զինված ուժերի ուղեկցությամբ, որոնք ապահովում են նրանց անվտանգությունը։
«Այս շաբաթ սա իմ հավանած լուսանկարն է։ ԱՄՆ-ի հատուկջոկատայինները պարեկապահակային ծառայություն են իրականացնում Թուրքիա-Ռոժավա սահմանին այն բանից հետո, երբ թուրքական ահաբեկչական բանակի դիպուկահարները, սպանեցին փոքր մի աղջկա, ով տնից գնում էր դպրոց»,- նշված է եղել գրառման մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |