Տարածաշրջան07:11, 17 Դեկտեմբեր 2018
Թուրք-սիրիական սահմանին Թուրքիան նոր պատնեշներ է կառուցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եփրատի արևելքում ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին հայտարարությունից հետո թուրք-սիրիական սահմանին աշխուժություն է նկատվում։
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից վերահսկվող Սիրիայի Ղամըշլի շրջանին սահմանակից հատվածներում թուրքական կողմը հողաթմբային պատնեշներ է կառուցել։
Դրանք ունեն 2 մետր բարձրություն և գտնվում են թուրք-սիրիական սահմանից 500 մետր հեռավորության վրա։
Ավելի վաղ Էրդողանի արած հայտարարության մեջ նշված էր.
Թուրքիան սահմանամերձ հատվածներում շարունակում է միջոցներ ձեռնարկել իր բնորոշմամբ ահաբեկիչների մուտքը կանխելու և խիստ սահմանային վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ։ Էրդողանը նշել էր, որ մի քանի օրից սկսելու են ռազմագործողություններ՝ ազատագրելու Եփրատի արևելքը պառակտիչ ահաբեկչական ուժերից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |