Հասարակական09:58, 17 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում գործազրկության մակարդակը սեպտեմբերին հասել է 11․4 տոկոսի
2018թ․ սեպտեմբերին Թուրքիայում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 0․8 տոկոսով՝ հասնելով 11․4 տոկոսի։ Իսկ 2018թ․ հոկտեմբերի համեմատ գործազրկության մակարդակն աճել է 0․3 տոկոսով։
Գործազուրկների թիվը 2018թ․ սեպտեմբերին աճել է 330․000-ով ՝ կազմելով 3 մլն 749․000։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության հրապարակած տվյալներից։
Սեպտեմբերի դրությամբ 15-24 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակն աճել է 1․6 տոկոսով՝ հասնելով 21․6 տոկոսի։ Իսկ 15-64 տարիքային խմբում այս ցուցանիշը աճել է 0․9 տոկոսով՝ հասնելով 11․7 տոկոսի։
Նշված ժամանակահատվածում աշխատողների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 266․000-ով՝ կազմելով 29 մլն 63․000։ Նրանց 19․2 տոկոսը աշխատում է գյուղատնտեսության, 19․6 տոկոսը՝ արդյունաբերության, 6․9 տոկոսը՝ շինարարության, 54․3 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։
Հավելենք, որ 2016-2017 թթ․ Թուրքիայում գործազրկության մակարդակը կազմել էր 10․9 տոկոս, 2015թ․՝ 10․3, 2014թ․՝ 9․9 , 2013թ․՝ 9․0, 2012թ․՝ 8․4 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |