Ռազմական14:03, 17 Դեկտեմբեր 2018
Թուրքիան փորձարկում է «ÇAFRAD» ռազմածովային բազմաֆունկցիոնալ ռադարային համակարգը

Թուրքիայում փորձարկում են «ÇAFRAD» (Չաֆրադ) ռազմածովային բազմաֆունկցիոնալ ռադարային համակարգերը: Դրանք արտադրվելու են Թուրքիայի «ASELSAN» ռազմաարդյունաբերական ընկերության և երկրի ռազմարդյունաբերության տնօրինության միջև կնքված պայմանագրի «FAZ-1» նախագծի շրջանակներում:
Նախատեսվում է, որ համակարգերը տեղադրվելու են տեղական արտադրության TF-2000 ռազմանավերի (ֆրեգատ) վրա՝ հանդիսանալով դրանց ուղեղը: Նշվում է, որ դրանք արդեն անցել են գործարանային ընդունման տեստերը, որնց շրջանակներում տեղադրվել են TF-2000-ի ուղղաթիռների վայրեջքահրապարակում ու ինտեգրվել ֆրեգատի վրա տեղադրված ESSM հրթիռին:
Դեկտեմբերի 11-14-ին էլ մարտական պայմաններում անցկացվել են համակարգերի վերջնական փորձարկումները: ESSM հրթիռներին ինտեգրված «ÇAFRAD» համակարգերը կարողացել են հայտնաբերել թուրքական արտադրության արագընթաց թիրախ-ինքնաթիռը, հետևել և հաջողությամբ խոցել ESSM հրթիռով:
«Չաֆրադը» բազմաֆունկցիոնալ համակարգը ներառում է տարբեր ռադարներ, որոնք կարելի է ինտեգրել միաժամանակ տարբեր հրթիռների: Համակարգը կարողանում է միաժամանակ կատարել տարբեր գործողություններ՝ հայտնաբերել մի քանի թիրախներ ու իրեն ինտեգրված տարբեր կառավրվող հրթիռների միջոցով խոցել դրանք:
Այդ համակարգերի մատակարարումը թուրքական ռազմածովային ուժերին նախատեսվում է 2023 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |