Քաղաքական07:59, 17 Դեկտեմբեր 2018
Պորոշենկո.«Շնորհակալ եմ Էրդողանին, որ չմիջամտեց եկեղեցու խնդրին»
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լրագրողներին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ենթակայությունից դուրս գալու և միասնական ու անկախ ուկրաինական ուղղափառ եկեղեցու ձևավորելու ջանքերին, շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին Պոլսի Ֆեների հունաց պատրիարքարանի գործերին չմիջամտելու համար:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ռուսական ուղղափառ եկեղեցուց կախում չունեցող ուկրաինական ազգային եկեղեցու ձևավորումը կրոնական հարց է և միևնույն ժամանակ ընդգծել, որ այն հետաքրքրում է նաև միջազգային հանրությանը:
Լրագրողի այն հարցին, թե Ֆեների պատրիարքարանը գտնվում է ներկայիս Թուրքիայում և թուրք պաշտոնյաների կողմից աջակցություն ստացե՞լ եք, Պորոշենկոն պատասխանել է. «Ես շնորհակալ եմ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս գործընթացին չմիջամտեց: Էրդողանը Ուկրաինայի և իմ մեծ բարեկամն է»:
Պորոշենկոն, անդրադառնալով Թուրքիայի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ 10 տարուց ավել շարունակվող բանակցություններին, հայտնել է, որ Ուկրաինան բազմաթիվ երկրների հետ է բանակցում նման համաձայնագրերի շուրջ, իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ նման համաձայնագրի կնքմանը, ապա այդ հարցով զբաղվում է Ուկրաինայի առաջին փոխվարչապետը:
Պորոշենկոյի դիտարկմամբ` ազատ առևտրային համաձայնագրի կնքումը թե Թուրքիայի և թե Ուկրաինայի համար կլինի փոխշահավետ:
«Իմ և Էրդողանի միջև երկխոսության դրական մթնոլորտն այս հարցում հնարավորություն է տալիս մեզ լավատես լինել»,- նկատել է Ուկրաինայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |