Տնտեսական12:47, 18 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի արևելյան 17 նահանգից 1 մլրդ 623 մլն դոլարի արտահանում է իրականացվել

«Արևելյան Անատոլիայի արտադրողների միությունը» Թուրքիայի արևելյան 17 նահանգներից հունվար-նոյեմբեր ամիսներին 1 մլրդ 623 մլն դոլարի արտահանում է իրականացրել, որից 1 մլրդ 276 մլն-ը կազմել է արդյունաբերական արտադրանքները:
Արտադրողների միության նախագահ Էթհեմ Թանրըվերը հայտնել է, որ միության նպատակն է ավելի մեծ թվով երկրներ արտահանել իրենց արտադրանքը:
2018թ. արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցել հանքաարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում:
2017թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում գյուղատնտեսական արտադրանքների արտահանման ծավալը կազմել է 245 մլն 715.000 դոլար, հանքաարդյունաբերության ոլորտում` 73 մլն:
2018թ. տվյալ ժամանակահատվածում գյուղատնտեսական արտադրանքների արտահանման ծավալը, 9.6% աճ գրանցելով, կազմել է 269 մլն 383.000 դոլար, իսկ հանքաարդյունաբերության ոլորտում 76 մլն դոլար` աճելով 4%:
Նշենք, որ արտահանումն իրականացվել է հետևյալ նահանգներից. Աղրը (Արարատ), Արդահան, Բաթման, Բայբուրթ (Բաբերդ), Բինգյոլ (Բյուրակն), Բիթլիս (Բաղեշ), Էրզրում (Կարին), Էրզինջան (Երզնկա), Էլազիգ (Խարբերդ), Իգդիր, Հաքքարի, Մուշ, Շըրնաք, Թունջելի (Դերսիմ), Վան, Կարս և Սիիրթ (Սղերդ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծրագրերը ենթադրում են հիվանդանոցների կառուցում և առողջապահական ծառայությունների բարելավման նպատակով ենթակառուցվածքների զարգացում:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների ու Սոմալիի հանքային և բնական պաշարների նախարարությունների միջև էներգետիկ համագործակցության համաձայնագիր է կնքվել:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |