Տնտեսական10:31, 18 Դեկտեմբեր 2018
2019թ․ գերմանացիների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունը կլինի Թուրքիան

Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։
Ըստ այդմ՝ 2019 թվականի ամառային հանգստի համար գերմանացիների կողմից կատարվող ամրագրումները հիմնականում ուղղված են դեպի Թուրքիա և Եգիպտոս։ Իսկ դեպի Իսպանիա և Հունաստան ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունը Գերմանիայի բնակչության շրջանում զգալիորեն նվազել է։
Մասնավորապես մեծ է դեպի Անթալիա տոմսերի ամրագրումների թվի աճը։ 2018թ․ հոկտեմբերին Գերմանիայից դեպի Անթալիա ամրագրումների թիվն աճել էր 39 տոկոսով, իսկ նոյեմբերին այդ աճը հասել է 54 տոկոսի։
Նոյեմբերին 19 տոկոսով աճել է նաև Գերմանիայից դեպի Եգիպտոսի Հուրգադա հանգստավայր տոմսերի ամրագրումների թիվը, իսկ դեպի եգիպտական Մարսա–Ալամ հանգստավայր տոմսերի ամրագրումներն ավելացել են 36 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |