Տարածաշրջան06:06, 18 Դեկտեմբեր 2018
Էրդողանի հայտարարություններից հետո Թուրքիան սկսել է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիան մի քանի օր է, ինչ շարունակաբար լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին։ Նախօրեին Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգ են ուղարկվել տանկեր տեղափոխող բեռնատարներ: Թուրք-սիրիական սահման են ուղարկվել նաև զրահապատ մեքենաներ, ինչպես նաև կենդանի ուժ։
Ըստ աղբյուրի՝ զենտեխնիկայի կուտակումը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե Անկարան Սիրիայի քրդական ուժերի դեմ պատրաստվում է սկսել նոր ռազմական գործողություն։ Այն նախատեսվում է իրականացնել Եփրատ գետի արևելյան հատվածում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մտադրությունից անհանգստացած է Վաշինգտոնը։ Պենտագոնի հայտարարության մեջ ասվել էր, որ ամերիկյան կողմն անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում չհամաձայնեցված որևէ ռազմական գործողություն սկսելը: Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նորից լարվածություն է նկատվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |