Տարածաշրջան07:08, 18 Դեկտեմբեր 2018
Թուրք նախարար. «ԱՄՆ-ն սպառնում է մեզ»

Պակիստանում գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդիպել է տեղի թուրքական հասարակական կազմակերպությունների ներկացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ թուրք նախարարը խոսել է ԱՄՆ-ի հնչեցրած քննադատությունների մասին, որոնք վերաբերում են քրդերի դեմ թուրքական զինուժի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում:
Սոյլուի խոսքերով՝ ԱՄՆ-ն նախկինում մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին, Սիրիայում իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիաների ժամանակ։ Բայցևայնպես Թուրքիան արեց այն, ինչ պետք է աներ։
Թուրք նախարարը պնդել է, որ նման սպառնալիքներ են նկատվում նաև Թուրքիայի կողմից Սիրիայում սպասվող նոր ռազմական գործողությունից առաջ, որն ընթանալու է տեղի քրդական ուժերի դեմ Եփրատ գետի արևելյան հատվածում։
«Վաշինգտոնում կարծում են, թե կարող են հարված հասցնել Թուրքիային ահաբեկիչների ձեռքով, որոնք սնվում են ամերիկացիների կողմից։ ԱՄՆ-ն փորձում էր միջազգային բլոկադայի ենթարկել Թուրքիային, սական Անկարան կարողացավ հաղթահարել այդ ամենը»,- շեշտել է Սոյլուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմագործողություն իրականացնել Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց ահաբեկիչներ է համարում։ Դրան ի պատասխան՝ Պենտագոնի հայտարարության մեջ ասվել էր, որ ամերիկյան կողմն անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում չհամաձայնեցված որևէ ռազմական գործողություն սկսելը: Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նորից լարվածությունէ նկատվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |