Տարածաշրջան08:57, 18 Դեկտեմբեր 2018
Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել»

Թուրքական «T24» լրատվական կայքում հոդվածներ հեղինակող Ահմեդ Սևերն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված սպառնալից արտահայտություններին և վիրավորանքներին։
Սևերն ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ չի եղել այնպիսի նախագահ, որն իրեն քննադատողներին ու ընդդիմադիր գործիչներին շարունակաբար սպառնա ու վիրավորի այնքան, որքան դա անում է գործող նախագահ Էրդողանը։
Հոդվածագիրը ներկայացրել է Էրդողանի ելույթներից մեջբերված մի քանի օրինակ։
Մասնավորապես վերջերս Դենիզլի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը վիրավորանք և սպառնալիք պարունակող արտահայտություններ է հնչեցրել FOX TV հեռուստաալիքի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալի հասցեին՝ անվանելով նրան անդաստիարակ, իր չափը չիմացող, անամոթ և անբարոյական։
Բացի այդ, ըստ Սևերի, Էրդողանը սպառնում է դատական գործընթացներով։ Նույն ելույթում նա ասել է. «Արդարադատությունը սրան (Ֆաթիհ Փորթաքալին-խմբ.) հարկ եղած պատասխանը կտա»։
Իսկ Քոնիա քաղաքում Էրդողանի հնչեցրած սպառնալիքը հասել է գագաթնակետին։ «Չափդ ճանաչիր, թե չէ այս ազգը ծոծրակդ կպայթեցնի»,-խոսքերով ահաբեկել է վերը նշված հաղորդավարին։
Ահմեդ Սևերը նշում է նաև, որ իրականում հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալն անձնապես չի վիրավորել Էրդողանին, այլ ընդամենը ասել է, որ երկրում առկա վախի ու սարսափի պայմաններում ժողովուրդը վախենում է բողոքել անգամ թանկացումներից և այլ արատավոր երևույթներից։
Ըստ թուրք վերլուծաբանի՝ պետական և էդողանամետ լրատվամիջոցները Թուրքիայում կատարվող ամեն ինչ ներկայացնում են միայն դրական շեշտադրումներով։ Իսկ այդ պայմաններում նույնիսկ Էրդողանի կողմնակիցներն իրական լրատվություն ստանալու համար հետևում են այլընտրանքային լրատվամիջոցներին, ինչպիսին է օրինակ FOX TV-ն, որի սեփականատերն ԱՄՆ քաղաքացի է։ Ահա այս հանգամանքն էլ հենց հունից հանում է Էրդողանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |