Քաղաքական11:23, 18 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կբանակցեն սիրիական հարցի շուրջ
Դեկտեմբերի 18-ին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն սիրիական հարցի շուրջ կայուն լուծում գտնելու նպատակով:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի գլխավորած հանդիպմանը սպասվում է, որ կողմերը կհայտարարեն սահմանադրական հանձնաժողովի ստեղծման մասին:
Նշենք, որ 2018թ. հունվարին Սոչիում ՄԱԿ-ի, Իրանի, Ռուսաստանի ներկայացուցիչներն ու սիրիական կողմ որոշել էին սահմանադրական հանձնաժողով ստեղծել:
ՄԱԿ-Ի ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի շրջանակում քաղաքական անցումային գործըթացում նախատեսված էր փոխել Սիրիայի սահմանադրությունը:
150 հոգուց ձևավորվելիք սահմանադրական հանձնաժողովում նախատեսվում էր 50 հոգի Սիրիայի իշխանություններից, 50 հոգի ընդդիմությունից, իսկ մյուս 50-ի կազմում` սիրիացի մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դե Միստուրան տարվա ընթացքում հանդիպումներ է ունեցել երաշխավոր երկրների, Սիրիայի իշխանությունների և ընդդիմության պատվիրակների հետ:
Թուրքիան հանդիպումների ընթացքում նշել էր, որ հանձնաժողովը պետք է լինի «հավասարակշիռ և իրավասու»:
Իսկ հոկտեմբերի 27-ին Ստամբուլում կազմակերպված Սիրիայի հարցով գագաթնաժողովին Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները համաձայնության էին եկել մինչև դեկտեմբրի 31-ը սահմանադրական հանձնաժողով ձևավորելու շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |