Իրավական12:53, 18 Դեկտեմբեր 2018
Հեղաշրջման փորձի գործով մինչ օրս Թուրքիայում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 1934 մարդ

Թուրքիայում շարունակվում են հեղաշրջման փորձի գործով կալանավորված մարդկանց դատավարությունները։ Հրապարակվել են վիճակագրական տվյալներ, թե 2016թ-ից մինչ օրս քանի դատական գործ է եղել և դրանց շրջանակներում քանի մարդ է դատապարտվել ցմահ ազատարզրկման։
Հեղաշրջման գործով բացված է եղել 289 վարույթ, որից 239-ն արդեն ավարտվել են։ Այդ դատական որոշումներից 34-ը կայացվել է Անկարայում, իսկ 46-ը՝ Ստամբուլում։
Ընդհանուր առմամբ՝ ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքով դատապարտվել է 3057 մարդ, որից 1934-ը՝ ցմահ ազատազրկման։ Նրանցից 956-ն իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով կալանավայրում:
Գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում, մինչ օրս Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 15,153 զինվորական։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբարդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2196 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |