Ռազմական06:45, 19 Դեկտեմբեր 2018
ԱՄՆ-ն հավանություն է տվել Թուրքիային PATRIOT-ներ վաճառելու գործարքին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային հակաօդային պաշտպանության ամերիկյան «Patriot» համակարգերի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքին։ Եթե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի ունենա նման գործարք, ապա դրա արժեքը կկազմի 3.5 մլրդ դոլար։
Նախատեսվում է Թուրքիային տրամադրել 4 միավոր PATRIOT ՀՕՊ համակարգ, արձակման 20 կայանք և 80 միավոր «MIM-104E» տիպի հակահրթիռ։ Գործարքի շրջանակներում Թուրքիային կտրամադրվի ևս 60 հրթիռ, ռադարներ, ինչպես նաև այլ սարքավորումներ։
ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակիցներից մեկը, ում անունը չի հրապարակվում, տարածել է գրավոր հաղորդագրություն, որում ասվում է, որ հնարավոր գործարքը համապատասխանում է, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիայի և թե՛ ՆԱՏՕ-ի շահերին։ Ըստ նրա՝ այդ համակարգերով Թուրքիան կչեզոքացնի այն սպառնալիքները, որոնք գալիս են տարածաշրջանից։
Պետքարտուղարությունը պաշտոնապես իր որոշման մասին իրազեկել է Կոնգրեսին։ Այժմ կոնգրեսը 30 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի գործարքի մանրամասները, որից հետո կորոշվի այն ի կատար է ածվելո՞ւ, թե՞ չեղարկվելու է։
Հիշեցնենք, որ «Patriot» համակարգերը Թուրքիային վաճառելու մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Անկարան վերջնական համաձայնության եկավ Ռուսաստանի հետ՝ S-400 զենիթահթրիռային ՀՕՊ համակարգերի շուրջ գնման շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |