Տարածաշրջան08:18, 19 Դեկտեմբեր 2018
Իրանը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Սիրիայում ծրագրվող ռազմական օպերացիան

Իրանն արձագանքել է Թուրքիայի կողմից Եփրատի արևելքում քուրդ զինյալների դեմ ծրագրված ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը Թուրքական լրատվամիջոցներն այդ արձագանքը համարել են սկանդալային:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է, որ Թուրքիան առանց սիրիական իշխանությունների թույլտվության քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (YPG) դեմ ծրագրված ռազմական գործողությունները կարող են խոչընդոտել Աստանայի համաձայնագրի կիրառմանը:
Ղասեմին նշելով, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվել այս հարցում, ասել է. «Ոչ մի երկիր Սիրիայի տարածքում չպետք է ռազմագործողություններ իրականացնի առանց իշխանությունից թույլտվություն ստանալու: Յուրաքանչյուր քայլ, որը պետք է ձեռնարկվի այլ պետության կողմից, անհրաժեշտ է ստանա Դամասկոսի թույլտվությունը»:
Խոսնակի փոխանցմամբ` առկա իրավիճակը կարող է բարդացնել Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև Աստանայի գործընթացի շրջանակում շարունակվող համագործակցությունը:
Ղասեմին հույս է հայտնել, որ կշարունակվի Աստանայի գործընթացի շրջանակում ընթացող արդյունավետ համագործակցությունը:
«Կարծում ենք, որ մեր թուրք բարեկամները տեղյակ են տարածաշրջանային զարգացումներին: Որևէ զարգացման դեպքում Իրանը կանի իր մեկնաբանությունը»,- շեշտել է Ղասեմին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |