Տնտեսական13:55, 20 Դեկտեմբեր 2018
Անկարայից դեպի Վանա լիճ ճեպընթաց գնացք է գործարկվել

Թուրքիայում տեղացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել «Վանա լճի ճեպընթացը»: Այս անունն է ստացել Անկարա-Դատվան երթուղիով ճեպընթացի գործարկումը:
Անկարայից շարժվող ճեպընթաց գնացքի երթուղին անցնում է Քըրըքքալե, Կայսերի (Կեսարիա), Սիվաս (Սեբաստիա), Մալաթիա, Էլազըղ (Խարբերդ), և Մուշ նահանգներով ու հասնում Բիթլիս (Բաղեշ): Երթուղու վերջին կետը Վանա լճի ափին գտնվող Դատվան քաղաքն է: Զբոսաշրջիկները այստեղից մեքենաներով այցելում են Վանա լճի շրջակայքում գտնվող տեսարժան վայրերն ու լինում Վան քաղաքում:
Նշվում է, որ 24 ժամ տևող ճանապարհորդությունը ձմեռային շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Թուրքիայի արևմտյան հատվածում բնակվող երիտասարդների մոտ:
Հիշեցնենք, որ Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով այս տարի Թուրքիայի ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ իրականացվող Վանա լճում դայվինգի զարգացման ծրագրի շրջանակներում բացվել էր շուրջ 200 մասնակից ընդգրկող ջրասույզների դպրոց։
Վանում դայվինգը զբոսաշրջության գլխավոր ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին խոսելով՝ Վանի Իփեքյոլուի համայնքապետն ընդգծել էր, որ Վանա լճում դայվինգով հետաքրքված են հատկապես Հայաստանի և Ճապոնիայի քաղաքացիները։
Ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին էլ ավարտվին դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջրի խողովակաշարի անցկացման աշխատանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |