Հասարակական11:42, 20 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում արգելվել է «դեղին բաճկոնավորներին» վերաբերող ակցիան

Դեկտեմբերի 20-ին թուրքական իշխանություններն արգելել են Անկարայի «Միջին արևելքի տեխնիկական համալսարանի» (ՄԱՏՀ/ODTÜ) սոցիալիստական ակումբի կողմից ծրագրված «Նեոլիբերալիզմի փակուղին. դեղին բաճկոնավորներ» ակցիան:
Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ արգելում է նման ակցիա իրականացնել:
Ակումբը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշվում է, որ նախորդ շաբաթ նահանգապետարանն արգելել էր «դեղին բաճկոնավորներին» վերաբերող մեկ այլ միջոցառում ևս:
«Ակնհայտ է, որ ODTÜ-ում դեղին բաճկոնավորների մասին քննարկումը սարսափի ալիք է բարձրացել իշխանությունների մոտ: Ֆրանսիայի փողոցներում հավաքված միլիոնավոր մարդիկ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» պետք է, որ հիշեցնեն Գեզիի մղձավանջը, երբ ուսանողությանը հավաքում էին լսարաններում և փորձում արգելել նույնիսկ հասարակ քննարկումները»,- նշված է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ: Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ:
Նշենք նաև, որ 2013թ. ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ բողոքի միջոցառումից Թուրքիայի ողջ տարածքում սկիզբ առան հզոր հակակառավարական ցույցեր, որոնք ընդգրկեցին բոլոր նահանգները: Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 5 ցուցարար և 1 ոստիկան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |