Տարածաշրջան07:44, 20 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Ստամբուլ նահանգին հարակից Յալովայի Չընարջըք շրջանում դեկտեմբերի 20-ին ժամը 09։34-ի սահմաններում տեղի է ունեցել 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլ և Բուրսա քաղաքներում։
Որոշ մեկնաբանություններ են հնչել առ այն, որ սա սպասվող մեծ երկրաշարժին նախորդող փոքր ցնցումներից մեկն է։
Սակայն Քոջաելի համալսարանի դասախոս, պրոֆ. Շերիֆ Բարըշն ընդգծել է, որ սա ընդամենը ակտիվ մի օջախ էր, որը մարեց և ամենևին չի նշանակում, թե դրան մեծ երկրաշարժ է հաջորդելու։
Այնուամենայնիվ պրոֆեսորը շեշտել է ուժգին երկրաշարժերին պատրաստ լինելու կարևորությունը, քանի որ Թուրքիան սեյսմիկ վտանգավոր գոտում է գտնվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |